Որդի Աստծո, Տեր և Աստված Հիսուս Քրիստոս. Ամենակալ Հոր ճառագայթ և երկնային ճանապարհ, իմ հոգու և մարմնի ստեղծիչ, իմ հոգևոր կյանքի սկիզբ և առաջնորդ, նպատակ ու վախճան:
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:
Ռահ լույսի և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
Աղաչի՛ր մեզ համար, Սրբուհի՛, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետ, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա՛յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...